«Ռուս ձեռնարկատեր և միլիարդատեր Ռոման Աբրամովիչը և նրա կինը՝ Դարյա Ժուկովան, որոշել են ամուսնալուծվել։ Այս մասին ամուսինները նշել են համատեղ պաշտոնական հայտարարությունում»,- փոխանցում է Page Six-ը։

«Համատեղ կյանքի 10 տարիներից հետո մենք երկուսով ընդունել ենք դժվարին որոշում, սակայն մենք կմնանք մտերիմ ընկերներ, ծնողներ և գործընկերներ նախագծերում, որոնք միասին ենք զարգացրել»,- նշել են Աբրամովիչն ու Ժուկովան։

Հայտնի է, որ ամուսինները դաստիարակում են իրենց ընդհանուր երկու երեխաներին։ 50-ամյա Աբրամովիչի համար այդ ամուսնությունը թվով երրորդն էր։ Ընդհանուր առմամբ գործարարը 7 երեխա ունի, որից 5-ը՝ երկրորդ կնոջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել