Ճգնաժա՞մ։ Այո, իհարկե։ Մեղավորնե՞րը։ Բոլորը` Բրյուսելը, միգրանտները, Մերկելը, թուրքերը, քաղաքական էլիտան։
Բողոքե՞լ։ Ամեն ձև` փողոց, Ֆեյսբուք, ափամերձ սրճարան, հարևանի բակ։

Կարծես թե այսքանից հետո պետք էր ավելի շատ աշխատել դժվարությունները հաղթահարելու համար։

Ի՞նչ ունենք իրականում։ Ժամը 14։30֊ից հետո խանութների մեծ մասը փակվում է։ Որոշները լավագույն դեպքում կբացվեն հետո 17։00-ից։ Լավ է, զբոսաշրջիկներ կան այս սեզոնին։ Աշխատած գումարը կբավարարի մինչև հաջորդ տարի։ 
Համատարած հույսն էլ է նման` մի բան կկպնի էլի։

Բայց հույների դեպքում երկու կարևոր առանձնահատկություն կա։ 
1. Արտագաղթի ծավալները այդքան մեծ չեն, երևի թե կապված աշխատանքի հետ։
2. Հույները, իրենց խնդիրներով հանդերձ, կարողանում են «անջատվել», կյանքին ավելի թեթև նայել և ավելի երջանիկ ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել