Yerkir.am-ը գրում է.

Վրաստանը դիմել է Լեհաստանին` երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գտնվելու վայրի վերաբերյալ հարցումով: Այդ մասին հայտնել է Վարշավայի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Լապինսկին. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր`ինչպես է ուկրաինական անձնագրով ԱՄՆ-ից ուղևորվել Լեհաստան:

Նշենք, որ Սահակաշվիլիին օրեր առաջ զրկել էին ուկրաինական քաղաքացիությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել