21-րդ դարի վերջին եղանակային էքստրեմալ պայմանների հետևանքով առաջացած մահերի թիվը կարող է 3000-ից հասնել 150.000-ի տարեկան։ Նման եզրահանգման է եկել գիտնականների միջազգային խումբը, որը հետազոտության արդյունքները հրապարակել է The Lancet Planetary Health ամսագրում։ Այս մասին ասվում է Phys.org-ում։

Հետազոտողների կարծիքով՝ եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար, ապա 2100 թվականին մոտ 350 միլիոն եվրոպացի կտառապի վտանգավոր կլիմայական պայմանների պատճառով։ Միևնույն ժամանակ, զոհերի 99 տոկոսի մահը կապված կլինի շոգի հետ։

Հետազոտությունների համաձայն՝ եթե գլոբալ տաքացման արդյունքում Երկիրը տաքանա 2 աստիճանով, ապա ջերմաստիճանի բարձրացման պատճառով մահերի թիվը կաճի 5400 տոկոսով, մերձափնյա տարածքների հեղեղումներից մահերի թիվը կաճի 3780 տոկոսով, անտառային հրդեհների պատճառով՝ 138 տոկոսով, փոթորիկների պատճառով՝ 20 տոկոս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել