Panorama.am- ը գրում է.

Իրանն արցախյան հակամարտության խնդրում ի սկզբանե կառուցողական և հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել, և Արցախը բարձր է գնահատում նմանօրինակ դիրքորոշումը։ Իրանը 1990-ականներին ընդհուպ հանդես է եկել ակտիվ միջնորդական առաքելությամբ։ Այժմ այդ առաքելությունը կարծես պասիվ փուլում է, բայց ակտիվ է մնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն  հայտարարությանը, որ Թեհրանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում, մասնավորապես՝ սահմանակից շրջաններում լիարժեք անվտանգության հաստատմանը, և որ Արցախյան հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

«Արցախյան հակամարտությունն այդ աշխարհաքաղաքականության մի բաղադրիչն է, ոչ թե առանձին վերցրած խնդիր։ Հետևանբար Իրանն ազդեցություն է գործում նաև տարածաշրջանում քաղաքական գործընթացնրի վրա։ Թեհրանը մշտապես հանդես է եկել հակամարտության  խաղաղ կարգավորման օգտին, բացառել պատերազմը և ուժի կիրառումը։ Սա շատ կարևոր է, քանի որ բխում է նաև Իրանի շահերից։ Այդ երկիրն է, որն անմիջապես սահամանակից է և Հայաստանին, և Արցախին, և Ադրբեջանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել