Հայրենիքը չեն սիրում նկարներով, չեն սիրում խոսքով: Հայրենիքը սիրում են գործով, նվիրումով, առանց օգուտի, շահի ակնկալիքի... Էթիկայի կանոններից ելնելով՝ չեմ տեղադրում մի նկար, որը պարզապես գարշահոտություն կտարածի տարածքում: Օմարի լեռնանցքում մի հուշարձան տանկ կա, այդ տանկի կողքին նորակառույց մի զրուցարան-հանգստարան կա, որտեղ, ճանապարհից հոգնած, կարող ես մի կտոր հաց ուտել ու փառք տալ տղերքին, որ այդ չքնաղ երկիրն ազատագրեցին քեզ համար: Իսկ եթե մի փոքր գլուխդ թեքես դեպի Թարթառի կողմը... Աստված իմ, ինչ կերել են, ինչ ավելացել է, նետել են հենց այդ զրուցարան-հանգստարանի կողքը, աղբը խոզի պես թափել են այդ սուրբ վայրում, մի այնպիսի վայրում, որտեղ Վանաձորից մի ամբողջ վաշտ արյուն թափեց հողի ազատագրման համար: Դուք՝ խոզե՛ր, արժանի չեք այդ հողին, դուք՝ զիբիլկերնե՛ր, չգիտեք ՀԱՅՐԵՆԻՔ կոչված բացարձակ արժեքը... Եթե որևէ մեկին բռնեցնեմ երկիրը, առավել ևս՝ ազատագրված ՀԱՅՐԵՆԻՔԸ նման կերպ աղտոտողին, տեղում վզից քար կկապեմ ու Թարթառը կնետեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել