Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

Հունվար-հուլիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24,7 տոկոս աճ:

 «Զվարթնոց» օդանավակայանում հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել