«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը մոլորեցնում է ժողովրդին:

Ցանցի խանութներում պարբերաբար ակցիաներ են իրականացվում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ խաբեություն: 

Այսպես՝ այս կամ այն ապրանքի գինն արհեստականորեն բարձրացնում են, ապա ջնջում ու գրում հին գինը:

Հաճախորդներն էլ, կարծելով, թե  իրական ակցիայի են հանդիպել, ինքնամոռաց գնում են այդ ապրանքները, դառնալով հերթական խաբեության զոհերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել