ԱՄՆ-ի խոշորագույն առցանց խանութ Amazon-ը սկսել է զուգարանի թղթի վաճառք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներով։ Նորույթի մեկ գլանափաթեթն արժի 12 դոլար, սակայն ներկա պահին ապրանքի ողջ խմբաքանակը սպառված է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Արտադրողն ապրանքի մակերեսին զետեղել է ամերիկացի առաջնորդի Twitter-ի միայն ընտրված հաղորդագրությունները, որոնք առավել մեծ հասարակական արձագանք են առաջացրել։

Amazon-ի հարթակում վաճառվում է ոչ միայն զուգարանի թուղթ՝ Թրամփի թվիթներով, այլև հանրապետականի մոնոխրոմ պատկերներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել