Կալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար։ LA Times-ի փոխանցմամբ, նրանք առնվազն 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սեւ շուկայում եւ մի շարք կլինիկաներում։

Հանցավոր սխեմայի արդյունքում կեղծ կլինիկաներ են ստեղծվել, որոնք դեղամիջոցներ են դուրս գրել՝ օքսիկոդոն, հիդրոկոդոն, ամֆետամին եւ ալպրազոլամ տեսակի թմրանյութեր ստանալու համար։ Իրավապահները որոնում են եւս երեք կասկածյալների։

Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաեւ դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։

Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների եւ համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել