Life.panorama.am-ը գրում է.

Խնամված ձեռքերն ու հարդարված եղունգները կնոջ այցեքարտն են: Միաժամանակ՝ մատնահարդարումը եւս ենթարկվում է նորաձեւության կանոններին, որոնք ամեն սեզոնին առաջարկում են թրենդային գույներ ու հետաքրքիր դիզայն:

Life.panorama.am-ը զրուցել է «H2O beauty lounge»-ի մասնագետ Մարիաննա Զաքարյանի հետ ու տեղեկացել, թե այս ամռանը նորաձեւությունը ի՞նչ թելադրանքներ ունի  մատնահարդարման հարցում:

Խոսելով գունային նորաձեւության մասին մատնահարդարը նշեց.

«Նախ մինչ նորաձեւ գույներին ուշադրություն դարձնելը, հարկավոր է տեղյակ լինել, որ երանգներ ընտրելիս մաշկի գույնը շատ կարեւոր է: Եթե մուգ մաշկ ունի կինը, ապա ավելի գեղեցիկ է, երբ ընտրում է նեոնային երանգներ՝ վառ ու արտահայտիչ, իսկ եթե բաց մաշկ ունի, ապա հաճելի են ավելի բաց ու նուրբ երանգները: Առհասարակ այս տարի նորաձեւ են բաց դեղինը երկնագույնը, վառ վարդագույնը, պաստելային երանգները: Գույների մասին խոսելիս նշեմ նաեւ, որ սպիտակն ու սեւը միշտ են ակտուալ, սրանք այն գույներն են, որոնք երբեք նորաձեւությունից դուրս չեն գալիս. իհարկե, ամռանը սպիտակը շատ ավելի համահունչ է, քան սեւը: Ի դեպ՝ սպիտակը համահունչ է ինչպես մուգ, այնպես էլ բաց մաշկ ունեցողներին, իսկ արեւայրուքի հետ այն հրաշալի է համադրվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել