Panorama.am-ը գրում է.
 Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը: «Իրնա» գործակալությունը հայտնում է, որ արարողությանը ներկա է 8 երկրի նախագահ, 19 խորհրդարանական, 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակություն: Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավելի քան 400 արտասահամանցի լրագրող լուսաբանում է  Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը:
 Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել