Armsport.am-ը գրում է.
 «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, որպեսզի փոխարինի ՊՍԺ տեղափոխված Նեյմարին:

Կապտա-նռնագույնների կազմում 23-ամյա Դիբալային ցանկանում է տեսնել Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսին:

Կատալոնական ակումբը թուրինցիներին արգենտինացու տրանսֆերի երկու հնարավոր տարբերակ է առաջարկել. 120 մլն եվրո կամ 90 մլն եվրո և կիսապաշտպան Անդրես Ինյեստային, վստահեցնում է «Corriere dello Sport»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել