Առաջարկում ենք հզոր հակաբիոտիկ միջոց, որն օգնել է մեծ թվով մարդկանց ազատվելու վիրուսային, բակտերիալ, սնկային և մակաբուծական մի շարք հիվանդություններից:

Այս տոնիկը փաստացի սպանում է Գրամ-դրական և Գրամ-բացասական բակտերիաները: Այն նաև բարելավում է արյան և լիմֆային հոսանքների շրջանառությունը, բարձրացնում է դիմադրողականությունը:

Ողջ գաղտնիքը թարմ և բնական բաղադրիչների համադրության մեջ է:

Պատրաստելիս խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել, հատկապես կծու պղպեղի մշակման ժամանակ: Խառնուրդը շատ կծու է և կարող է լորձաթաղանթներում ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Բաղադրությունը

700 մլ խնձորի քացախ
¼ բաժակ մանր կտրատած սխտոր
¼ բաժակ մանր կտրատած սոխ
2 թարմ չիլի պղպղեղ
¼ բաժակ քերած կոճապղպեղ
2 ճաշի գդալ քերած ծովաբողկ
2 ճաշի գդալ քրքում

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները, բացի քացախից, խառնել ամանի մեջ:
2. Խառնուրդը տեղափոխել խեցե տարայի մեջ:
3. Խառնուրդի վրա լցնել խնձորի քացախ, տարայի 2/3-ը պետք է լցված լինի չոր բաղադրիչներով, քացախը լցնել մինչև բերանը:
4. Լավ փակել և թափահարել:
5. Սառը և չոր տեղում պահեք 2 շաբաթ՝ օրվա մեջ մի քանի անգամ թափահարելով:
6. 14 օր անց լավ մզեք և քամեք պլաստիկե ցանցով:
7. Չոր խառնուրդը օգտագործեք տարբեր բաղադրատոմսերի մեջ:

Ձեր սուպեր տոնիկը պատրաստ է: Հիվանդության ժամանակ նրա օգտագործման ամենալավ միջոցը ճաշի գդալներով կամ փոքրիկ բաժակներով ընդունումն է:

Պետք չէ այն պահել սառնարանում:

Եթե նույնիսկ հիվանդ չեք, որպես կանխարգելիչ միջոց օգտագործեք տոնիկը՝ որպես սոուս ավելացնելով այն աղցաններին կամ ռագուին:

Օգտագործման մի քանի կանոններ

1. Ուշադրություն. խառնուրդը շատ կծու է և ուժեղ:
2. Տոնիկն օգտագործելուց հետո մեկ շերտ նարինջ կամ կիտրոն կերեք՝ կծվությունը մեղմելու համար:
3. Ողողեք և կուլ տվեք:
4. Ջրի հետ մի խառնեք, որպեսզի ազդեցությունը չթուլանա:
5. Օրական մեկ ճաշի գդալ օգտագործեք դիմադրողականության բարձրացման համար:
6. Օր-օրի ավելացրեք չափաբաժինը մինչև օրական մեկ փոքրիկ բաժակի:
7. Եթե դուք այն օգտագործում եք լուրջ հիվանդության դեմ, խմեք օրական 1 ճաշի գդալ օրական 5-6 անգամ:
8. Հակացուցված չէ հղիներին և երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել