Բոլորս գիտենք, որ ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ: Սակայն քչերը գիտեն, որ սանրը, բարձերը, հողաթափերը նույնպես պետք է որոշ ժամանակ անց փոխել:

Ներկայացնում ենք, թե որքան հաճախ պետք է փոխել իրերը, որոնցից մենք ամեն օր օգտվում ենք:

1. Սանր
Սանրը պետք է ամեն տարի փոխել: Այն պետք է շաբաթը մեկ անգամ լվալ:

2. Ատամի խոզանակ
Միկրոբների և բակտերիաների իսկական պահեստ է, ուստի պետք է փոխել 3 ամիսը մեկ:

3. Սրբիչ
Սրբիչն իդեալական միջավայր է բակտերիաների բազմացման համար, այն պետք է փոխել 1-3 տարին մեկ:

4. Օծանելիք
Օծանելիքի պիտանելիության ժամկետը 1-3 տարի է՝ կախված նրանից՝ տարան փակ է, թե բաց:

5. Կրծկալ
Կրծկալը պետք է դեն նետել 1-2 տարի կրելուց հետո: Այդ ընթացքում այն կորցնում է իր ձևը և էլաստիկությունը:

6. Բարձեր
Բարձերը պետք է փոխել 2-3 տարին մեկ, այդ ընթացքում դրանք կորցնում են իրենց ձևը:

7. Ալյուր
Ալյուրը կարող է պահվել 6-12 ամիս՝ տեսակից կախված:

8. Հողաթափեր
Սնկային վարակների համար հրաշալի միջավայր են, պետք է նորը գնել 6 ամիսը մեկ:

9. Մանկական նստատեղ
Ավտոմեքենայի համար մանկական նստատեղը ձևը կորցնում է 6 տարի օգտագործելուց հետո, նշանակում է՝ այլևս չի կարողանա ապահովել երեխայի անվտանգությունը:

10. Համեմունքներ
Պահպանվում են 1-3 տարի: Աղացած համեմունքները պետք է 6 ամիս պահելուց հետո դեն նետել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել