Եվրոպայի 11 երկրում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, իսկ որոշ վայրերում այն հասել է 47-ի: Այդ մասին հայտնում է Interfax-ը:

Ըստ մասնագետների՝ նման շոգ եղանակը պայմանավորված է Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքով: Այս ամառ չափազանց շոգ եղանակ է սպասվում Իտալիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սերբիայում, հնարավոր է՝ Ֆրանսիայում և Իսպանիայում:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Իտալիայի 26 քաղաքներում սպասվում է օդի բարձր ջերմաստիճան, իսկ Հռոմում այն չի իջնի 40 աստիճանից:

Վերջին անգամ Եվրոպայում ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել Աթենքում 1977թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 48 աստիճանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել