Panorama.am-ը գրում է.
 Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է օրերս իր կուսակցության նախաձեռնած «Խղճի և արդարության կարգ» խորագրով ակցիային: Փայլանը նշել է, որ միջոցառումը յուրատեսակ բողոք է իրենց ֆունկցիաները չկատարող ընդդիմության, մամուլի և դատական համակարգի դեմ:
 «Եթե այս երեք կառույցներն էլ չեն գործում, ուրեմն թողնված եք իշխանության ողորմածությանը, իսկ իշխանությունը չափազանց շատ սխալներ ու հանցանքներ է գործում: Մենք ահա սա էինք ուզում ցույց տալ և , ըստ էության, հասանք մեր նպատակին», -ասել է հայ պատգամավորը:
 Փայլանը նշել է, որ Դիարբեքիրում կազմակերպված ակցիան անցկացվել է ոստիկանության կողմից շրջապակված և մեկուսացված պայմաններում: «Ցանկանում են, որ բոլորը  լռեն ու վախենան, վախ են ուզում տարածել: Եթե նկատել եք, վերջին շրջանում մարդկանց հաճախ են ձերբակալում՝ ուրիշներին դաս տալու համար: Դրա համար յուրաքանչյուրը սկսել է վերահսկել ինքն իրեն», - նշել  է պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել