Armsport.am-ը գրում է.
 ՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Նեյմարը, որը երեկ է տեղափոխվել ֆրանսիական ակումբ «Բարսելոնայից», պատմել է կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեի` «Instagram»-ում հուլիսի վերջին կատարած գրառման մասին:

Իսպանացին այդ գրառման միջոցով հայտնել էր, թե Նեյմարը մնում է «Բարսելոնայում»: Ավելի ուշ, Պիկեն խոստովանել էր, որ դա իր նախաձեռնությունն էր եղել.

«Մենք միասին ճաշում էինք, մի փոքր թուլացել էինք: Ես Պիկեին խնդրեցի այդպիսի գրառում չկատարել, բայց նա այլ կերպ վարվեց»,-ասել է Նեյմարը Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Բրազիլացի հարձակվողը նաև մեկնաբանել է ֆրանսիական թիմի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի` իր 10 համարը Նեյմարին առաջարկելու որոշումը.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պաստորեին դրա համար: Ես նման բան չէի սպասում: Շնորհակալ եմ նրան»,-ասել է Նեյմարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել