Panorama.am-ը գրում է.
«Իրավաբանական ուժի տեսակետից այս հայտարարությունը չի կարող սահմանափակել ոչ Դատական դեպարտամենտի իրավասությունները, ոչ Փաստաբանների պալատի, առավել ևս՝ փաստաբանների անկախությունը»,-   «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի համատեղ հայտարարության մասին՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցի վերաբերյալ:

Ա. Զոհրաբյանի խոսքով, սա պայմանավորվածություն է, ջենտլմենական պայմանավորվածություն է ստեղծված իրավիճակում, երբ որ կան տարաձայնություններ, երբ որոշակի հարցերի վերաբերյալ ՓՊ-ն իր փաստարկներն է պնդում, Դատական դեպարատամենը՝ իր փաստարկները:

«Գոնե  առնվազն այս իրավիճակում այս եղանակով կազմակերպվի  զննությունը, որպեսզի մեր փաստաբաններին առավել անհարմարություններ չպատճառվի»,- նշեց նա՝ հավելելով, որ երբ փաստաբանը բացում է պայուսակը ու բոլորի ներկայությամբ դատարկում պայուսակի պարունակությունը, հասարակության աչքի առաջ անելը պատիվ չի բերում  փաստաբանին, կարծես թե տպավարություն է ստեղծվում, որ փաստաբանն ինքն է անպաշտպան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել