Armsport.am-ը գրում է.

Նիոնում այսօր կայացել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Մակեդոնական «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը, մրցաշարի այս փուլում կմրցի թուրքական «Ֆեներբահչեի» հետ, իսկ Գևորգ Ղազարյանի «Մարտիմիուն» կհանիպի Կիևի «Դինամոյին».

Ձևավորված մյուս զույգերը` ստորև.

«Շկենդիա»-«Միլան»

«Օսիեկ»-«Աուստրիա» Վիեննա

«Ցրվենա Զվեզդա»-«Կրասնոդար»

«Պանատինայկոս»-«Աթլետիկ»

«Ապոլոն»-«Միդտյուլան»

«Բրյուգե»-ԱԵԿ

«Էվերթոն»-«Հայդուկ»

«Հաբնարֆյորդյուր»-«Բրագա»

«Այաքս»-«Ռուսենբորգ»

«Ալտախ»-«Մաքաբի Թել-Ավիվ»

«Ուտրեխտ»-«Զենիթ»

«Դոմժալե»-«Մարսել»

«Պարտիզան»-«Վիդեոտոն»

«Լեգիա»-«Շերիֆ»

«Վիտորուլ»-«Զալցբուրգ»

«Վիկտորիա» Պլզեն-«Լառնակա»

«Դինամո» Զագրեբ-«Սկենդերբեու»

ԲԱՏԷ-«Ալեքսանդրիա»

«Լուդոգորեց»-«Սուդավա»

ՊԱՕԿ-«Էստերսունդ»

Նշենք` առաջին խաղերը կկայանա օգոստոսի 17-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 24-ին:

22 հաղթող թիմեր դուրս կգան խմբային փուլ, որտեղ կմիանան այն 16 թիմերին, որոնք ավտոմատ կերպով այս փուլում հանդես գալու իրավունք են ստացել, և ևս 10 թիմերի, որոնք պարտվել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Մոնակոյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել