Panorama.am-ը գրում է.

Եվրոպան բուռն է արձագանքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, քանի որ գազմուղների ոլորտում տեխնոլոգիաներ տրամադրելու գործում մատակարարների դերում երբեմն են հանդես գալիս հենց եվրոպական ընկերությունները։ Հետևաբար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում են նաև եվրոպական ընկերություններ, և թերևս սա է պատճառը, որ եթե պատժամիջոցների թիրախն անուղղակիորեն վերաբերում է եվրոպական ընկերություններին, Եվրոպայում նման սանկցիաները չեն կարող ողջունվել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելոփվ այն հարցին, թե ինչու է Եվրոպան, ՌԴ հանդեպ պատժամիջոներ կիրառելով հանդերձ, ծանր տանում Միացյալ նահանգների կողմից գործադրվող սանկցիաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել