ԱՄՆ սենատն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփին որոշումներ ընդունել այն ժամանակ, երբ Սենատը կգտնվի արձակուրդում։ Այսինքն՝ այսքանով շարունակվում է նախագահի ու կառավարող էլիտայի այլ սուբյեկտների միջև հակամարտությունը, որը սկիզբ դրվեց Թրամփի նախագահ դառնալուց հետո։ Աշխարհաքաղաքական այս փուլում ԱՄՆ ներքին քաղաքականության ճգնաժամի պատճառը Դոնալդ Թրամփի ու էսթաբլիշմենթի միջև տարաձայնություններն են ու գլխավորը՝ Ռուսաստանի նկատմամբ որդեգրված քաղաքականությունը։ Թրամփը ռուսներին չի դիտարկում որպես այնպիսի չարիք, ինչպիսին նրան դիտարկում է էլիտայի մեծամասնությունն ու մասնավորապես հանրապետական և դեմոկրատ կուսակցականները։ Թե ինչքան սա կշարունակվի, դժվար է ասել, սակայն աստիճանաբար մեկուսացնելով Թրամփին՝ կառավարող շրջանակները, օրենսդիր մարմինը, Կոնգրեսն ու Սենատը աստիճանաբար մոտեցնում են նախագահին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը։ Ամերիկայի պատմության ընթացքում դեռևս չի գրանցվել այդպիսի դեպք, երբ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար օրենսդիր մարմինը իմպիչմենտի գործընթաց սկսի։ Այսպիսով, առայժմ Դոնալդ Թրամփը հիրավի անհավասար պայմաններում պարտվում է ամերիկյան քաղաքականությանը, որը թեպետ ձանձրալի է հանրության համար, սակայն բավականին կարծրացած է կառավարող սուբյեկտների մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել