Life.panorama.am-ը գրում է.

Սիրտ-անոթային հիվանդությունների թիվն այսօր ողջ աշխարհում աճում է անկախ հիվանդների տարիքից և նրանց բնակավայրերի եղանակային պայմաններից: Սակայն հանրության շրջանում կարծրացած միտք կա, թե սիրտ-անոթային խնդիրները հատկապես գլուխ են բարձրացնում ամռանը: Որքանո՞վ է այս կարծիքը համապատասխանում իրականությանը և ինչպե՞ս է ամառը անդրադառնում նման խնդիրների վրա. Նշված հարցերի պատասխանը

Life.panorama.am-ը ճշտել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ Արմեն Դանոյանից: «Կոնկերտ առիթմալոգիայի բնագավառում շատ խիստ կապ չկա տարվա եղանակի և առիթմիաների, կամ սրտային հիվանդությունների սրման հետ: Պարզապես ցանկացած ստրեսային գործոն, այդ թվում շատ շոգը, կամ շատ ցուրտը, և առհասարակ եղանակի կտրուկ տատանումները կարող են սրել բոլոր խրոնիկ հիվանդությունները, այդ թվում և առիթմիաները, և սրտային այլ հիվանդությունները: Երկրորդ կարևոր գործոնը տարվա այս եղանակի համար, ջրազրկումն է: Ամռանը քրտնարտադրությունը շատ մեծ է լինում և բարձր ջերմաստիճանի ջերմատվությունից պաշտպանվելու համար պետք է որոշակի քանակի հեղուկ օգտագործել օրվա ընթացքում»,-շեշտեց սրտաբանը և հստակեցրեց՝ ջրի օգտագործման քանակի ընտրությունը անհատական մոտեցում է պահանջում. «Քանակը տարբեր կարող է լինել առավել ևս սրտային հիվանդություններ ունեցող այն մարդկանց մոտ, որոնց սրտի կծկողական ֆունկցիան թույլ է: Այս դեպքում պետք է խիստ հաշվարկ անել սրտաբանի հետ միասին, հետո նոր որոշել ջրի քանակը: Իսկ, եթե սրտի կծկողականությունը նորմալ է, ապա պետք է խմել այնքան, որքան պահանջ կա՝ առանց լուրջ սահմանափակումների: Իհարկե, այս դեպքում առաջ է գալիս նաև այն հանգամանքը, որ մարդիկ հաճախ տարվում են տարբեր տեսակի զբաղմունքներով ու մոռանում ջուր խմելու մասին, կամ պահանջ չեն զգում: Այս դեպքում պետք է չսպասել հատուկ պահանջի, և հետևել, որպեսզի օրվա ընթացքում օգտագործված հեղուկի քանակը հատի 2 լիտրը: Տվյալ պարագայում նկատեմ, որ կարելի է թարմ մրգահյութեր օգտագործել, բայց խուսափել բարձր կալորիականություն ունեցող, շատ քաղցր գազավորված ըմպելիքներից, կամ քիմիական տարբեր տարրեր պարունակող հեղուկներից, որոնք կարող են ավելի խորացնել սրտաբանական տարբեր խնդիրները»,- հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել