«Իրավունք»-ն անդրադարձել էր գործադիր և օրենսդիր մարմնի ան­դամների ամառային հանգստին: Գրել էինք, որ պատգամավորներն ու նախա­րարները նախընտրում են ծովային հան­գիստ: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիր մարմնի ղե­կավարի մամլո խոսնակ Արամ Արարա­տյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս պա­հին օրակարգում նման հարց չկա: Չի բացառվում՝ Կա­րեն Կարապե­տյանն այս տարի հանգստի չմեկնի:
 
Ի դեպ, մեզ հասած տեղեկություննե­րով՝ նախարարնե­րի արձակուրդ գնալը այս կառա­վարությունում խստացված է: «Նախ՝  հանգստի են գնում, եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա: Երկ­րորդ՝ ամենաշատը տասն օր պետք է տևի հանգիստը»,- ասաց մեր աղբյուրը: Պատ­ճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է գործադիր մարմինը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել