Ներկայացնում ենք ոսկյա և արծայթա իրերի փայլը վերադարձնելու միջոց:

Անհրաժեշտ կլինի՝

  • 1 ճ/գ աղ
  • 1 ճ/գ կերակրի սոդա
  • 1 ճ/գ սպասք լվացող միջոց
  • 1 բաժակ ջուր
  • 1 շերտ ալյումինե փայլաթիթեղ

Աշխատանքի ընթացքը՝

1. Ջուրը տաքացրեք (օրինակ՝ 1-2 րոպե միկրոալիքային վառարանում):

2. Ալյումինե փայլաթիթեղը դրեք ամանի հատակին:

3. Տաք ջուրը լցրեք տարայի մեջ:

4. Խառնեք բոլոր բաղադրիչները:

5. Զարդը դրեք ջրի մեջ, թողեք 5-10 րոպե:

6. Զարդը հանեք, լվացեք տաք հոսող ջրով, սրբեք անձեռոցիկով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել