Forbes հանդեսը Հարի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգին ճանաչել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող գրող։

Պարբերականի գնահատականով՝ հաշվետու ժամանակահատվածում Ռոուլինգն աշխատել է 95 մլն դոլար։ Ռոուլինգի ընդհանուր կարողությունը գնահատվում է 650 մլն դոլար, այն կարող էր ավելին լինել, եթե Ռոուլինգը չտրամադրեր մոտ 150 մլն դոլար բարեգործությանը։

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Ջեյմս Փաթերսոնը՝ տեսուչ Ալեքս Կրոսի մասին վեպերի հեղինակը (տարեկան 87 մլն դոլար)։

Այնուհետև գալիս է Ջեֆ Քիննին, ով հայտնի է «Թուլամորթի օրագիրը» ստեղծագործությամբ։ Մեկ տարում նա աշխատել է 21 մլն դոլար։

Առաջին տասնյակում են հայտնվել նաև Դեն Բրաունը (20 մլն դոլար), Ստիվեն Քինգը (15 մլն դոլար), Ջոն Գրիշեմը (14 մլն դոլար), Նորա Ռոբերթսը (14 մլն դոլար), Փոլա Հոքինսը (13 մլն դոլար), Է.Լ.Ջեյմսը (11,5 մլն դոլար), Դանիելա Ստիլը (11 մլն դոլար) և Ռիկ Ռիորդանը (11 մլն դոլար)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել