Սերենա Ուիլյամսը և նրա փեսացու Ալեքսիս Օհանյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Reddit պորտալի հիմնադիրը և ամերիկացի թենիսիստուհին լրագրողներին հայտնել են, որ չեն ցանկանում արագացնել դեպքերի ընթացքը և ուրախ կլինեն երեխայի սեռն իմանալ նրա ծնվելուց ոչ վաղ: Սակայն Ջիմի Քիմելի շոուին, որի հյուրն էր դարձել վերջերս Օհանյանը, Ալեքսիսը բացել է գաղտնիության վարագույրը:

«Պատրաստվում ենք անակնկալի: Այսպես ասեմ՝ մենք կռահում ենք: Սերենա Ուիլյամսը հաղթել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում հղիության ընթացքում, ուստի նրան թվում է, որ մենք աղջիկ ենք ունենալու, քանզի միայն կինը կարող է լինել այդքան ուժեղ՝ անցնելու համար նրա միջով, ինչի միջով նա անցավ»,- ասել է Ալեքսիսը՝ հավելելով, որ տղամարդիկ երբեմն հայտնվում են անօգնական վիճակում:

Մարզուհու փեսացուն ընդգծել է, որ դեռ մանկուց շրջապատված է եղել ուժեղ կանանցով և միշտ հիացել է նրանցով (Ալեքսիսը նկատի է ունեցել իր մայրիկին, որին նա համարում է շատ ուժեղ և զարմանալի կին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել