Netflix-ը հրապարակել է «Սկզբում նրանք սպանեցին հորս» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմի առաջին թրեյլերը։ Անջելիա Ջոլին հանդիսանում է այդ ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 

Ֆիլմը նկարահանված է կին գրող Լուն Ունի համանուն գրքի հիման վրա և պատմում է կարմիր կխմերների ռեժիմի, քաղաքացիական պատերազմի և Կամբոջայում ցեղասպանության մասին։ Լուն Ունի հետ Ջոլին ծանոթացել էր 2002 թվականին դեպի Կաբոջա իր առաջին բարեգործական առաքելության ժամանակ։ Նույն թվականին Ջոլին այնտեղից տղա երեխա էր որդեգրել՝ Մեդոքսին։

Ֆիլմի պրեմիերան Netflix ալիքի եթերում կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել