Bravo.am-ը գրում է.
Ժողովրդական ու գուսանական երգեր կատարող Արաքսյա Ամիրխանյանն ու երաժիշտ, գործիքավորող Լազարոն իրենց կյանքը միմյանց են կապել։ Զույգը նշանադրվել է հունիսին, ինչպես BRAVO.am-ին պատմել է երգչուհին, ավանդական նշանադրության փոխարեն ամուսնության ռոմանտիկ առաջարկ է ստացել.«Նա անակնկալ կերպով մատանի նվիրեց, երբ երկուսով էինք։ Ինձ համար անսպասելի  էր, որովհետեւ մտածում էի՝ դեռ վաղ է։ Բայց որոշմանդ մեջ վստահ ես լինում, երբ շփվելով ու ճանաչելով, հասկանում ես, թե ինչպիսի մարդ է, ինչպես է ուզում քեզ երջանկացնել»։  
Լազարոն վերջին տարիներին բնակվում ու աշխատում է Նյու Յորքում, այժմ էլ կրկին վերադարձել է Միացյալ Նահանգներ, Արաքսյան հանրությանը հայտնի է դարձել «Հայ սուպերսթար 5» նախագծից. «Հեռակա կարգով իմացել ենք իրար, քանի որ նույն ասպարեզից ենք, բայց վերջերս ենք մտերմացել ու մեր հարաբերությունները կառուցել։ Հարսանիքի մասին դեռ չեմ կարող խոսել, բայց մոտ ապագայում այն տեղի կունենա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել