Panorama.am-ը գրում է.

Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը:

Պիլոտային ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ) իրականացնող շուրջ 20 փոքր և միջին իրավաբանական անձանց շուրջ 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Սուբսիդավորումն իրականացնելու  նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 70,422.0 հազ. ՀՀ դրամ: Ակնկալվում է, որ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակության պահանջարկի մակարդակի բարձրացման համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել