Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսվա ընթացքում կտրուկ ընկել է` 43 տոկոսից դառնալով 36 տոկոս: Դա են վկայում Huffington Post թերթի և  CNews հեռուստաալիքի պատվերով YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները. տեղեկացնում է РИА Новости-ն:

Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հարցին` «Ի՞նչ կարծիք ունեք, որպես Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնի գործողությունների մասին»: 36 տոկոսը դրական գնահատական է տվել, 49 տոկոսը` բացասական:

Հարցումն անցկացվել է հուլիսի 26-27-ը, մասնակցել է ավելի քան 1000 մարդ` 18 տարեկան և բարձր տարիքի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել