Panorama.am-ը գրում է.

«Ենթադրվում էր, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չպիտի լինեին, սակայն եզդիները «Իսլամապական պետության» կողմից  2014-ին ցեղասպանության ենթարկվեցին: Եզդիների կոտորածը ցեղասպանությունը դասական օրինակ էր»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

«Եզդիներին ցեղասպանեցին աշխարհի աչքի առաջ: 300 հազար եզդիներ այդ օրերից ի վեր՝ դարձել են փախստական, 4 հազար կանայք շարունակում են մնալ գերության մեջ՝ ենթարկվելով աշխատանքային և սեռական ստրկության: 2014 թվականին միայն Սինջար քաղաքում զոհվեց 3 հազար եզդի»,- ասաց եզդի պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, որ ԻՊ-ից ազատագրված Սինջարում այժմ կյանքն ընթանում է բնականոն հունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել