Panorama.am-ը գրում է.

Կառավարության նիստում ընդունվել է հակածխախոտային պայքարի կոնցեպտը, որը նախատեսում է 4-5 ուղղություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նշենք, որ  գործադիրն այսօր հավանության արժանացրեց խելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:

Պատասխանելով հարցին, թե պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ են նախատեսվում, տուգանքներ լինելու են, նախարարն ասաց. «Կոնցեպտը չի նախատեսում այդ հարցերի պատասխանները: Այդ հարցերի պատասխանները կլսեք կոնցեպտի ներքո մշակված օրենսդրական բարեփոխումներում: Դա կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»:

Խոսելով հասարակական վայրերում ծխելու սահմանափակումների մասին, Լ. Ալթունյանն ասաց, որ դրանք վերաբերում են երկրորդային ծխի ազդեցության հարցերին, որպեսզի զերծ պահեն չծխող բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից, խստացվելու է հասարակական վայրերում ծխելու թույլտվության հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել