Panorama.am-ը գրում է.

«Երբ տնտեսական, սոցիալական խառնաշփոթը մեծ է, լարված պատերազմական իրավիճակ է՝ սովորաբար կրիմինալը մեծանում է», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հոգեբան Ռուբեն Աղզումցյանն՝ անդրադառնալով հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններին։

«Բացի սոցիալ-տնտեսական վիճակից՝ կարևոր գործոն է նաև դաստիրակչական խնդիրը: Այսօր դաստիարակութունն այն մակարդակի վրա չէ, որ պետք է լիներ և ձևավորեր քաղաքացի: Կարևոր դաստիարակչական գործոնները՝ ընտանիք, դպրոց, բուհ, դաստիարակչության վրա անհամեմատ ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան առաջ էր»,- կարծիք հայտնեց հոգեբանը՝ նշելով, որ այստեղ բացթողումներ կան։

Աղզումցյանը նշեց, որ որոշ նյութապես ապահովված ծնողներ, իրենց վրայից հանում են դաստիարակչության ֆուկցիան և տալիս աղախիններին. «Եվ ի՞նչ կարող ենք սպասել, իհարկե անսպասելի բաներ: Եթե առաջ դաստիարակները կրթություն ունեին, պատրաստված էին, հիմա դառնում է՝ ով ասես: Բացի այդ բուհեր, ով գալիս է՝ ընդունում են, և բնական է, որ ընկնում է նաև մասնագիտական որակը»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով՝ մեծ ազդեցությւոն ունի նաև հեռուստատեսությունը. «Հեռուսատասերիալները սովորական են դարձնում նսեմացնելը, սպանությունները։ Երեխայի համար արյուն թափելը սովորական է դառնում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել