Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի, ու բոլոր հնարավորությունները դրա համար սպառված են։ Իհարկե, մի քիչ քաղաքական հայտարարություն չէ, եթե հաշվի առնենք այն, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ։ Սակայն ռուսական իշխանությունների մակարդակով այս հայտարարությունը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ռուս-ամերիկյան հարաբերությունները մտնում են նոր ճգնաժամ, ինչը վառ արտահայտվում է ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների տեսքով։ Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Թրամփը հակառուսական սանկցիաների տակ ստորագրել է՝ ճնշում զգալով էսթաբլիշմենթի՝ ամերիկյան կառավարող էլիտաների կողմից։ Սա էլ ճշմարտությանը մոտ է ու ապացուցում է, որ հակառուսական տրամադրություններն այսօր միավորում են և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ կուսակցական շրջանակներին։ Թրամփն այս հարցում մնում է միայնակ ու արդեն աշնանը նախագահին կարող են անվստահություն հայտնել, մի բան, որ դեռ տեղի չի ունեցել Ամերիկայի պատմության ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել