Պատմության մեջ եղել են այնպիսի հայտնի մարդկանց մահեր, որոնք շատ անհեթեթ են թվում: Ստորև ներկայացված է այդ մահերից մի քանիսը:

1. ԱՄՆ-ի XX նախագահ Զաքարի Թեյլորը 16 ամիս ղեկավարելուց հետո մահացել է չափից շատ պաղպաղակ  ուտելու արդյունքում: Ամառային մի շոգ օր նա ագահաբար այնքան շատ պաղպաղակ է կերել, որ թունավորվել և մահացել է:

2. Հին հույն փիլիսոփա Քրիսիպոսը մահացել է այն ժամանակ, երբ հետևել է, թե ինչպես է իր գինովցած ավանակը (որին նա էր խմեցրել) փորձում ծառի վրայից թուզ ուտել: Այդ ամենը տեսնելով՝ նա սկսել է այնքան ծիծաղել, որ մահացել է:

3. XVI դարի աստղագետ Տիխո Բրագոնը մահացել է միզային անոթի պայթելու հետևանքով 11 օր տանջվելուց հետո: Այդ ժամանակներում ընդունված չէր լքել սեղանը խնջույքի ժամանակ, սակայն աստղագետը ցանկանում էր հոգալ իր բնական կարիքները, բայց ամաչելու հետևանքով նա չլքեց սեղանը, ինչի արդյունքում պայթեց նրա միզային անոթը՝ մեզը երկար պահելու հետևանքով: Նա նաև օգնել էր Իսահակ Նյուտոնին ձգողականության ուժը հայտնաբերելու գործում:

4. Jack Daniel’s վիսկիի հիմնադիր ու սեփականատեր Ջեք Դանիելը մահացել է այն բանից հետո, երբ փորձում էր բացել իր պահոցի դուռը, սակայն մոռացել էր գաղտնաբառը և զայրույթի ներքո նա ոտքով հարվածեց պահոցին: Այդ դեպքից հետո վնասվեց և արյան վարակում ստացավ նրա ոտքի մատներից մեկը, որն էլ դարձավ նրա մահվան պատճառ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել