Operativ.am-ը գրում է․

Իրանի և Հայաստանի միջև սահմանային համագործակցության շուրջ պայմանագրի վավերացումն Իրանի խորհրդարանի կողմից ուղղված է 2 պետությունների միջև ապրանքների տարանցումն ընդլայնելուն, հաղորդել է իրանցի պատգամավոր Զահրա Սաեյը: Այս մասին գրում է «IRMA» գործակալությունը։

Համաձայնագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին ու հարևանների հետ սահմանների միասնական կառավարման ծրագրի մի մասն է՝ ուղղված Իրանի դրական առևտրային բալանսի սատարմանը։

Պայմանագիրն, ըստ պատգամավորի, թույլ կտա խուսափել նմանատիպ միջոցառումներից սահմանային մաքսատանը՝ ընթացակարգերը հեշտացնելու ու արագացնելու նպատակով։

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստան ոչ նավթային արտահանման ծավալն անցած իրանական տարում (մինչ մարտի 20-ը) եղել է 107․35 մլն դոլար, իսկ Իրանն այդ նույն ժամանակաընթացքում ներմուծել է 443․512 մլն դոլարի ապրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել