Նուշը կարող է անհավանական օգուտ բերել, երբ խոսքն առողջության մասին է, քանի որ այն հագեցած է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, որոնցից են՝ վիտամին Е-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպային թթուները:

Ինչո՞ւ է ավելի լավ նուշն օգտագործելուց առաջ ջրի մեջ թրջել

Չոր նուշի կեղևում պարունակվող ֆերմենտի արգելակիչը հիմնականում նախատեսված է սերմերի պաշտպանության համար:

Այն ազատվում է, երբ նուշը թրջում են ջրով:

Սննդում նախապես թրջված նուշի օգտագործումը հեշտացնում է դրա յուրացումը:

Ներկայացնում ենք նուշի առավելությունները՝

Առողջ սիրտ

Նուշը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում, որոնք օգտակար են սրտի համար: Վիտամին Е-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, մագնեզիումը կանխում է սրտի նոպաները: Նուշը նաև կարող է նվազեցնել զարկերակների բորբոքումը:

Մեծացնում է էներգիան

Էներգիայի մեծացման լավագույն միջոցը օրը մի քանի հատ նուշ օգտագործելն է: Դա օգնում է էներգիայի արտադրվելուն և արագացնում է նյութափոխանակությունը:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Վիտամին Е-ի և կալցիումի շնորհիվ նուշը լավագույն մթերքներից մեկն է, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:

Լավացնում է ուղեղի աշխատանքը

Նուշը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, նաև նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման ռիսկը:

Ոսկորների առողջություն

Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի լավ քանակությունը նպաստում է ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է օստեոպորոզը, ամրացնում է ոսկորներն ու ատամները:

Կարգավորում է արյան ճնշումը

Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը: Նատրիումի ցածր պարունակությունն օգնում է վերահսկել տատանվող արյան ճնշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել