Yerkir.am-ը գրում է.
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրում անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես եկավ աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով Սլովակիայի ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու վստահ հաղթանակով՝ 75:61 (15:20, 31:10, 13:9, 19:22): A խմբում կայացած մյուս հանդիպումում Շվեդիան հաղթել է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն 81:73 հաշվով:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել նախորդ տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել