Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել է, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ կրակողը եղել է 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել