Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը դարձյալ հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

Այս մասին հայտնում է «Tuttosport»-ը:

24-ամյա պորտուգալացին դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին և Սթիվեն Նզոնզիին:

ՊՍԺ-ն Մատյուիդիի համար 30 մլն եվրո է պահանջում, իսկ «Սևիլիան» Նզոնզիից պատրաստ է բաժանվել 40 մլն եվրոյի դիմաց:

Իսկ Գոմեշի տրանսֆերը «Յուվենտուս» կարող է 30 մլն եվրո կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել