Armsport.am-ը գրում է.

Բրազիլացի կիսապաշտպան Կական, որը MLS-ի հավաքականի կազմում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ, կիսվել է ընկերական խաղից ունեցած սպասելիքներով.

«Սա ինչ-որ առանձնահատուկ բան է: Առաջին անգամ եմ խաղալու «Ռեալի» դեմ:

Երեկ տեղի ունեցած մարզման ժամանակ շփվեցի «Ռեալի» ֆուտբոլիստների հետ, որոնցից շատերն ընկերներս են: Բացի դա, հնարավորություն կունենամ նրանց հետ միասին խաղալ միևնույն խաղադաշտում:

«Ռեալը» հիանալի մրցաշրջան անցկացրեց` հաղթելով Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում: Զինեդին Զիդանի համար, որն ընդամենը երկրորդ տարին է թիմի ղեկին, սա մեծ նվաճում է: Շնորհավորում եմ նրանց կատարած աշխատանքի համար»,- Կակայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

MLS-ի հավաքականի և «Ռեալի» միջև ընկերական խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին, գիշերը ժամը 05:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել