Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում։ Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագուն HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ, որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը։ Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին, որն, ի դեպ, պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից։
HERO բառի նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը մեծացավ անցյալ տարվա անհաջող հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ առաջին դատական նիստից հետո, որը սկսվել է վերջերս։ Մեղադրվողներից մեկի HERO գրառմամբ շապիկը կասկածելի էր թվացել իրավապահներին, որոնք այն վերծանել էին որպես Hoca Efendi Razi Olsun (Եվ թող վարպետը գոհ լինի)։ Իսկ «վարպետ»-ի ասելով նկատի ունեն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Էրդողանի վարչակարգը մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ։
Այսինքն՝ Թուրքիայում ոչ պաշտոնապես, բայց արգելված է HERO բառը, որի համար մարդկանց կարող են բանտարկել կամ վտարել երկրից։
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Թուրքիայի օրենսդիր մարմինն օրենք ընդունեց, որի համաձայն՝ թուրքական խորհրդարանի շենքում արգելվում է արտաբերել «Քրդստան», «քրդաբնակ վիլայեթներ» և «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունները։

Հ.Գ. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ը բացի "Հայաստան"-ից արգելում էր օգտագործել H20-ն՝ջրի քիմիական ֆորմուլան...Տխրահռչակ սուլթանը մտածում էր,որ H20-ն օգտագործողները ակնարկում էին,որ նա ոչնչություն է՝ԶՐՈ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել