«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմել է կառավարությանը՝ սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով հատկացնել համապատասխան տարածք: Կառավարության՝ օգոստոսի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին:

Տարածքում նախատեսվում է կազմակերպել փոքր արտադրություն, որում կներգրավվեն Սիրիայից ՀՀ ներգաղթած սիրիահայերը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կարողություններ: «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն ներկայացրել է նաև համապատասխան գործարար ծրագիր:

Կոմիտասի 49/14 հասցեում գտնվող կաթսայատան տարածքը ներկայումս չի օգտագործվում, այդ իսկ պատճառով այն թողնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման տնօրինմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել