Panorama.am-ը գրում է.
 Վրացական իշխանության  ներկայացուցիչները կարևոր են համարում ուղերձները, որոնք վրացական կողմը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այցը Թբիլիսիի համար «պատմական հնարավորություն» է որակել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
 ԱՄՆ փոխնախագահը կնոջ՝ Կարեն Փենսի և պաշտոնական պատվիրակության հետ երեկ երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել Տալինից, ուր հանդիպւմներ է ունեցել Էստոնիայի, Լավիայի և Լիտվայի նախագահների հետ։
Այսօր Փենսը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Այնուհետև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Վրաստանից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել