Այս նոր շարժումը ստացել է «Համասեռամոլների ապստամբություն՝ ազատագրության բանակ» անվանումը: Այն «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» և հիմնականում արտասահմանցի զինյալներից կազմված այլ տարաբնույթ պարտիզանական խմբավորումների կողքին ալ-Ռակկայում պայքարում է ԻՊ-ի զինյալների դեմ՝ նպատակ ունենալով վրեժխնդիր լինել ծայրահեղական կառույցի կողմից նույնասեռականների համայնքի նկատմամբ իրականացված կտտանքների համար. ԻՊ-ը համասեռամոլներին պատժում է՝ բարձրահարկ շինությունների տանիքներից նետելով:

Հ.Գ. Փաստորեն, մերօրյա ցանցային աշխարհի պայմաններում համասեռամոլների համայնքները՝ գործելով աշխարհի տարբեր անկյուններում, անմասն չեն մնում նաև միջազգային ներկա ամենաթեժ հակամարտությունից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել