Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների հավաքանի, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել: Այդ մասին ասված է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:

«Խրոնիկական հոգնածության համախտանիշը եւ դրա բնույթը երկար ժամանակ վեճերի առարկա են եղել. շատ գործընկերներ կարծում էին, թե այն ընդհանրապես «իսկական» հիվանդություն չէ: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն իրոք բորբոքային հիվանդություն է եւ որ այն կարելի է հեշտությամբ եւ հստակորեն ախտորոշել»,- պատմում է Մարկ Դեւիսը՝ Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ): Վերջին տարիներին բժիշկներն արձանագրում են այն հիվանդների թվի արագ աճ, որոնք տառապում են այդ հիվանդությունից: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշում են ախտանիշների ընդհանուր հավաքանի, այդ թվում՝ հաճախակի ջղակծկումներ, անքնություն, հոգնածություն եւ գլխացավեր: Չնայած երկարատեւ որոնումներին, գիտնականներին չէր հաջողվում հայտնաբերել համախտանիշի զարգացման պատճառը, եւ շատ բժիշկներ սկսել էին կարծել, թե այն ֆիզիոլոգիական բնույթ չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել