Gallup International-ի անցկացրած հարցումների համաձայն` քաղաքացիների 59 տոկոսը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, միայն 16,4 տոկոսը՝ բացասական: Լրագրողների հետ հանդիպմանը «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիների 49 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը վերջին 8 ամիսների ընթացքում, ավելի շուտ բացասական պատասխան է տվել հարցվածների միայն 23,7 տոկոսը:

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հասարակության մոտ ձևավորվել էր դրական սպասումների ֆոն: «Որքանով արդարացան այդ դրական սպասումները կառավարման 8 ամիսների ընթացքում» հարցին քաղաքացիների 49,2 տոկոսը պատասխանել է, որ սպասումներն արդարացել են որոշ չափով, 23,7 տոկոսն էլ այն մտքին են, որ սպասումները որոշ չափով չեն արդարացել: 19 տոկոսն էլ կարծում է, որ ընդհանրապես չեն արդարացել»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ հարցված քաղաքացիների կարծիքով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է զբաղվի առաջին հերթին աշխատատեղերի, տնտեսության, ապա կոռուպցիայի խնդիրներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին լիովին վստահում է հարցվածների 13.0%-ը, ընդհանրապես չի վստահում 12.1%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել