Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջո Քոուլն աջակցել է թիմի նորեկ, Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատային:

«Կարծում եմ, որ «Չելսին» շատ լավ ֆուտբոլիստ է ձեռք բերել: Նա ակնհայտորեն աշխարհի լավագույններից մեկն է: Մորատան տպավորում է ինձ ամեն անգամ, երբ խաղում:

Շատերն ասում են, որ Ալվարոն նման է հնաոճ անգլիացի հարձակվողների, սակայն չեմ հիշում, որ նրանցից շատերն ունենային այն վարպետությունը, ուժը, արագությունը և տեխնիկական որակները, որոնք ունի Մորատան»,- Քոուլի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել