Life.panorama.am-ը գրում է.

Կինը պետք է քաջատեղյակ լինի ոչ միայն սեփական մարմնի առանձնահատկություններին, այլեւ այն խնամելու ճիշտ կանոններին: Իսկ յուրաքանչյուր սեզոն պահանջում է մաշկի համապատասխան խնամք:

Life.panorama.am-ը ամռանը մաշկը ճիշտ խնամելու կանոնների մասին խոսել է «Հելիոս» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Տաթեւիկ Հարությունյանի հետ, ով իր ցուցումներն ու մասնագիտական խորհուրդներն է տվել:

«Ամռան գլխավոր հաճույքները՝ արեւը եւ շոգը, որպես կանոն վատ են ազդում  մաշկի վրա, եւ դառնում տարբեր խնդիրեների պատճառ, ինչն էլ անդրադառնում է  մաշկի  գեղեցկության եւ երիտասարդության վրա: ՈւՄՃ-ի ազդեցությամբ՝ մաշկը չորանում է, հաստանում, ծածկվում պիգմենտային բծերով, մյուս կողմից էլ շոգը խթանում է ճարպա/քրտնագեղձերի աշխատանքը, որն էլ ստեղծում է ավելոդ խնդիրներ անկախ մաշկի տեսակից եւ տարիքից: Սա է պատճառը, որ հատկապես մեր տարածաշրջանին բնորոշ շոգ եւ չոր ամռան ընթացքում պարտադիր է որոշակի փոփոխություններ կատարել ինչպես կիրառվող  կոսմետիկ միջոցների,  այնպես էլ մաշկի խնամքի ընտրության մեջ»,- նշեց մաշկաբանն ու անդրադարձավ մաշկի խնամքի տեսակներին.

«Ամռանը հիմնական մաշկի խնամքի տեսակներն են՝ մաքրումը, խոնավեցումը եւ համապատասխան պշտպանությունը արեւից: Ցանկացած խնամք սկսվում է մաքրումից, շատ կարեւոր է հատկապես ամռանն այն գրագետ իրականացնել, մանրամասնորեն  մաքրել օրվա ընթացքում կուտակված փոշին  եւ շպարը դեմքի վրայից: Ամռանը մաքրող միջոցները՝ մուս, գել, կաթիկ, կախված մաշկի տեսակից պետք է լինեն ավելի մեղմ, առանց սպիրտային եւ այլ գրգռող բաղադրության, որոնք կարող են վնասել մաշկի պաշտպանիչ հիդրո լիպիդային շերտը՝ դարձնելով այն ավելի զգայուն արեւի վնասող ազդեցության նկատմամբ»,- հավելեց բժիշկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել